Վիսկոնսինի համալսարանից գիտնականների խումբը նյութ է հայտնաբերել, որը կարող է պայքարել ալկոհոլային կախվածության դեմ` առանց հաճախորդին զրկելու երջանկություն զգալու հնարավորությունից, գրում է Zeenews India-ն:
Վիսկոնսինի հետազոտողներն առաջարկել են չօգտագործել հորմոնների սինթեզի վրա ազդող բետա-կարբոլին նյութը:
Մկների վրա գիտափորձը դրական արդյունքներ է ցույց տվել:
Ըստ փորձագետների` եթե դեղահաբերն անցնեն կլինիկական փորձարկումները, ապա շուկայում դրանք կարող են հայտնվել արդեն մի քանի տարի անց:









































