TASS-ի փոխանցմամբ՝ Կարլսթադի համալսարանի գիտնականները կարողացել են ապացուցել, որ մատուցողուհու արտաքին տեսքը ուղղակիորեն ազդում է այցելուների կողմից ուտեստների ընտրության վրա: Նրանք արձանագրել են, որ մատուցողուհու «առողջ» արտաքին տեսքը զգալիորեն բարձրացնում է «առողջ» սնունդ պատվիրելու հնարավորությունը, օրինակ՝ աղցան և բանջարեղեն:
Փորձարկումներն անց են կացվել միայն կին այցելուների շրջանում: Ուսումնասիրողների խոսքերով՝ երբ սեղանին մոտենում էր ավելորդ քաշ ունեցող մատուցողուհի, այցելու կանանց կողմից «անառողջ» սննդատեսակների ընտրությունը աճում էր 60 տոկոսով:
Նախագծի հեղինակներից մեկի կարծիքով՝ երևույթի գլխավոր մեխանիզմը ավտոմատ արձագանքն է, երբ մարդը, որի վրա հոգեբանական ազդեցություն են գործում, գործում է ենթագիտակցական-ինտուիտիվ մակարդակում:









































