Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է Երևանի կանաչապատման ծրագիր: Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա, որ կանաչապատման համալիր ծրագիր ներկայացնեն: Նրա բնորոշմամբ՝ Երևանում էկոլոգիական միջավայրի բարելավման խնդիր կա:
Տ.Սարգսյանը փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե երբ պատրաստ կլինի ծրագիրը:
«Աշխատում ենք դոնոր կազմակերպությունների հետ՝ ֆինանսավորման հարցերի կարգավորման առումով: Մեկ ամսից կներկայացնենք ծրագիրը»,- պատասխանեց Կ.Արեյանը:









































