DPA գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առաջին անգամ հոկտեմբերին կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Դա կդառնա Գերմանիայի արտգործնախարարների իրանական առաջին այցը՝ սկսած 2003 թվականից։
Շտայնմայերն այսօր Բեռլինում կազմակերպված դիվանագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերումից հետո կցանկանար անմիջապես տեղում գնահատել իրավիճակը։
Նրա պաշտոնական այցի վերաբերյալ բանակցություններն այժմ գտնվում են նախնական փուլում։ Հուլիսին Իրան է այցելել Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։









































