Գերմանիան իր տարածքում կարող է ընդունել 5000 սիրիացի փախստական: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը: Հունիսից Գերմանիան ժամանակավորապես կընդունի 3000 փախստական, իսկ մինչև աշուն՝ ևս 2000:
«Մենք ցանկանում ենք արագ գործել»,- մեջբերում է նախարարի խոսքը France Internationale ռադիոկայանը: Նա հայտնել է, որ շուտով գերմանական պատվիրակությունը կմեկնի Սիրիայի հարևան երկրներ, որտեղ գտնվում են փախստականների ճամբարները: Առաջին հերթին գերմանացիները կվերցնեն բազմանդամ ընտանիքներին և որբերին:
Հանս Պետեր Ֆրիդրիխը հայտնել է, որ հետապնդման զոհերի թվում մեծ թվով քրիստոնյաներ կան:
2012թ. հունվարից 8000 սիրիացի հայց է ներկայացրել Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Հակամարտության 2 տարիների ընթացքում սիրիացի փախստականների թիվը, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, հասել է 1.5 միլիոնի:








































