Եգիպտոսի արադարադատության նախարար Ահմադ Մեքքին հրաժարական է տվել՝ կապված դատական գործընթացների դեմ գնալով հաճախակի դարձող բողոքների, դատարանների և դատախազությունների շենքերի մոտ նստացույցերի հետ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Կառավարությունը կոչ է արել Մեքքիին հետ կանչել իր հայտարարությունը:
Կառվարությունը նաև դատապարտել է տեղի ունեցող հարձակումները դատարանների և դատախազությունների վրա՝ հայտարարելով, որ հնարավոր չէ ապահովել օրենքի գերակայություն մշտական սպառնալիքի պայմաններում:
Դատարանների անկախությունը պահպանելու համար կառավարությունը որոշել է ստեղծել հատուկ ոստիկանական ուժեր, որոնք ՆԳՆ-ի և Արադարադատության նախարարության հետ համագործակցությամբ պատասխանատու կլինեն դատական հաստատությունների պաշտպանության համար և օրինական միջոցներ կձեռնարկեն դրանց վրա հարձակումներ գործող անձանց նկատմամբ:









































