BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Հունաստան ժամանած հազարավոր ներգաղթյալներ կուտակվել են Սերբիա տեղափոխվելու կետում: Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը այցելել է այդ կենտրոն և հայտարարել է, որ ոստիկանությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, որպեսզի ներգաղթյալներին ապահովի փաստաթղթերով` Սերբիայի տարածքով անցնելու համար:
Ներգաղթյալները ավտոբուսներով ու գնացքներով ժամանում են Մակեդոնիայից, որոնց մեծ մասը սիրիացիներ են: Նրանք հարկադրված են եղել երկու օր անցկացնել չեզոք գոտում` առանց տանիքի և հակասանիտարական պայմաններում:











































