Գերմանական BMW ընկերությունը առաջին սերնդի արտադրության 40-ամյակի կապակցությամբ ներկայացնում է BMW 3-series-ի հատուկ տարբերակը: Այն ստացել է BMW 340i Anniversary Edition անվանումը: Մեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Ճապոնիայում: Այդ մասին հայտնել են BMW ընկերության մամլո ծառայությունում:
Մեքենայի սրահն ամբողջովին կաշվեպատ է: Պլաստիկ ներդիրների փոխարեն տեղադրված են փայլեցված փայտից սև ներդիրներ: Այնտեղ օգտագործվում է Harman Kardon աուդիոհամակարգը:
BMW 340i Anniversary Edition-ում տեղադրված է բենզինով աշխատող 3-լիտրանոց Twin Power Turbo շարժիչ` 326 ձիաուժ հզորությամբ և 450 Նմ պտտող մոմենտով:








































