Չնայած Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում «Վեսթ Հեմ»-ից կրած պարտությանը (0:2)`«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավատում է, որ իր թիմն ունակ է պայքարել չեմպիոնության համար:
«Տրանսֆերային շուկայում ծախսված գումարի քանակն ուղիղ համեմատական է չէ հաջողությանը: Ահա թե ինչու է կարևոր ճիշտ գնահատել իրավիճակը և նոր ձեռքբերումներ չկատարել միայն այն պատճառով, որ այլ թիմերը կատարում են: Դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ գտել ես ֆուտբոլիստի, որ կուժեղացնի թիմի կազմը:
Հավատում եմ, որ «Արսենալ»-ի ներկայիս կազմը պատրաստ է պայքարել չեմպիոնական տիտղոսի համար և ունի այն նվաճելու բոլոր հնարավորությունները, քանի որ մենք շարունակում ենք զարգանալ ինչպես միասնական թիմ, և դա ամենակարևորն է»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Setanta-ն:
Հիշեցնենք, որ «զինագործներ»-ը վերջին անգամ տիտղոս են նվաճել 2004 թվականին:









































