Արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման համար պաղեստինյան կողմն առաջարկում է օգտագործել Իրանի հարցով միջազգային միջնորդների խմբի հաջողված «5+1» ձևաչափը միջազգային միջնորդների քառյակի փոխարեն, Ria Novosti-ին հաղորդել է Պաղեստինի Ազատագրման կազմակերպության անդամ Վասել Աբու Յուսեֆը:
«Մենք հարաբերություններ ենք հաստատում միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, որպեսզի կենդանացնենք պաղեստինյան թեման և փորձենք կրկնել «5+1»-ի փորձը մեր հարցում: Նրանք լուրջ են վերաբերվել Իրանի խնդրին և պետք է լուրջ վերաբերվեն նաև Պաղեստինի խնդրին, որպեսզի վերջապես կարողանանք օբյեկտիվ լուծում գտնել պաղեստինցի ժողովրդի համար»,- հայտնել է նա:









































