«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի առաջատարներից մեկը` Անդրես Ինյեստան մարզում է անցկացրել կատալոնական ակումբի ֆուտզալի թիմի հետ:
«Սկսել եմ խաղալ փոքր խաղահրապարակում: Բոլոր հնարքներս գալիս են այնտեղից: Ամեն անգամ մտքով այնտեղ եմ վերադառնում:
Փոքր և փակ տարածությունում պարզապես պարտավոր ես արագ ճիշտ որոշումներ կայացնել, ընդ որում` միշտ տարբեր որոշումներ: Հակառակ դեպքում` մրցակիցդ կռահում է գործողություններդ, ինչը պարտության է մատնում: Պետք է միշտ նոր հնարքներ կիրառել, ռիսկի դիմել:
Ֆուտզալում արագ ես ընկալում, որ գնդակին տիրելը առանձքային գործոն է հաղթանակի համար: Դա երբեք չի փոխվում, որտեղ էլ հանդես գա ֆուտբոլիստը: Դա իմ հիմքն է»,- ասել է Ինյեստան:







































