Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում կայացած Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղի 7-րդ վայրկյանին «Հոֆենհայմ»-ի հարձակվող Քևին Ֆոլանդը գրավել է մյունխենցիների դարպասը:
Infostrada-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի գոլն ամենաարագն է Բունդեսլիգայի պատմության մեջ:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Քևին Ֆոլանդը 32 հանդիպում է անցկացրել «Հոֆենհայմ»-ի կազմում, 8 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:






































