Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ, հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի նախկին ակումբներից մեկը` «Սան Իսիդրո»-ն վերջինիս գործարքից ստացել է մոտ 400 հազար եվրո:
Ըստ AS-ի` ակումբը, որը հանդես է գալիս իսպանական երրորդ դիվիզիոնում, կարողացել է փրկվել սննկությունից և մարել պարտքերը:
Հարկ է նշել, որ ավելի վաղ «Սան Իսիդրո»-ն «Բարսելոնա»-ի կողմից ստացել է 340 հազար եվրո Պեդրոյի փայլուն խաղի համար:






































