Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը տեղափոխվել է Խիխոնի «Սպորտինգ», հայտնում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը:
Խորվաթիայի ազգային հավաքականի 19-ամյա կիսապաշտպանը Պրիմերա վերադարձած ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: «Սպորտինգ»-ը պարտավոր է Հալիլովիչին դուրս բերել խաղադաշտ՝ թիմի հանդիպումների 60 տոկոսում:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև գերմանական «Համբուրգ»-ը:









































