Ծովառյուծը քաոս է առաջացրել Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգի Բալնեարիու-Կամբորիու քաղաքում` դուրս գալով օվկիանոսից և զբոսնելով քաղաքի մարդաշատ փողոցներով: Այս մասին հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ծովառյուծի հայտնվելուց քիչ անց փողոցում հավաքվել է մարդկանց խումբ: Քաղաքի իշխանությունները ստիպված են եղել փակել տրանսպորտային երթևեկությունը և հետևել են, որպեսզի մարդիկ շատ չմոտենան ծովառյուծին: Դեպքի վայր են ժամանել անասնաբույժներ, որոնք դույլերով ջուր են լցրել ծովառյուծի վրա:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` կենդանին կշռել է շուրջ 500կգ և ունեցել է 3մ հասակ:
Ավելի ուշ փորձագետները մեկնաբանել են ծովառյուծի նման անսպասելի պահվածքը. նա ցամաք է դուրս եկել լողալուց և որսից հանգստանալու համար: Ծովառյուծը քաղաքում անցկացրել է շուրջ 20 րոպե, որից հետո անասնաբուժական ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է նրան ուղեկցել օվկիանոս:









































