Իրանում երեքշաբթի տոնական միջոցառումների ժամանակ հրավառությունը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել, ևս 56-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հավելելով, որ մի քանի տուժածներ ստացել են ամբուլատոր բուժում:
Բացի այդ, Թեհրանում ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով ծանր վնասվածք է ստացել 24-ամյա մի երիտասարդ: Թեհրանի այլ շրջանում պայթուցիկ նյութերի բռնկման հետևանքով տուն է պայթել:
Քաղաքի ոստիկանությունը դյուրավառ և պայթուցիկ նյութերի պահման համար ձերբակալել է 10 մարդու:









































