«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին դեռևս աջ ազդրի ցավ է զգում և շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղում 33-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը բացառված է:
Չավին կշարունակի ապաքինման կուրսը և, հավանաբար, կմասնակցի Իսպանիայի հավաքականի` Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղին, որը կկայանա մարտի 26-ին:









































