Գույների ընկալումն ազդում է մարդկանց վրա:
Երկնագույնը հանգստացնող գույն է: Այն կօգնի նվազեցնել մկանային լարումը և արյան ճնշումը:
Դեղինը պակաս խթանիչ է համարվում, չնայած որ կարող է խթանել նյարդային գործունեությունը: Ֆիզիոլոգիապես այս գույնն առավել օպտիմալ է:
Կանաչը հատկապես սովորական է մեր տեսողության համար: Այն կարող է թեթևացնել և հանգստացնել միգրենը:
Նարնջագույնը նպաստում է մարսողությանը:
Մանուշակագույնն ունի կապույտ և կարմիր երանգների ազդեցությունը:
Կարմիրը ակտիվ և ջերմացնող գույն է: Այն ակտիվացնում է մեր օրգանիզմի բոլոր գործառույթները, նպաստում մի շարք հիվանդությունների բուժմանը:









































