Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ՃՈ մի շարք պաշտոնյաներ տույժի մասին տասնյակ որոշումներ վերահասցեագրել են անվճարունակ անձանց անվամբ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու բազմաթիվ դեպքեր։

Չարաշահումները բացահայտվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի կողմից քաղաքացի Ս.Բաղեյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ։

Վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենայի կողմից նախկինում թույլ տրված խախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն, որոնցից մի քանիսը, սեփականատիրոջ դիմումի համաձայն, վերահասցեավորվել են այլ անձի անվամբ և տուգանքները չեն վճարվել։

Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձին են վերահասցեագրվել նաև այլ՝ ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված իրավախախտումների տուգանքները՝ սեփականատերերի դիմումների համաձայն։

Նախնական քննության տվյալներով՝ տվյալ քաղաքացին, նախնական համաձայնության գալով տարբեր անձանց հետ, վերջիններիս հասցեագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել` ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությանը պատճառելով գույքային վնաս: Անձը, ում վերահասցեագրվել են տուգանքները, նախկինում եղել է դատապարտված, պատժի կրումից ազատվել է 2011թ. հոկտեմբերին և աշխատել տարբեր տաքսի ծառայություններում, չունի մշտական բնակության վայր։

Քննությամբ ձեռք բերված նշված նյութերի հիման վրա 2015 թվականի հունիսի 8-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքային վնաս պատճառելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությանը։

Քրեական գործի քննությամբ բացահայտվել են մի շարք այլ դրվագներ ևս, պարզվել ևս երկու անձի ինքնություն, որոնց անվամբ վերահասցեագրվել են մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տուգանքները՝ սեփականատերերի դիմումների հիման վրա։

Մի շարք էական հանգամանքներ պարզելու, հանցակիցներին հայտնաբերելու, նրանց կողմից կատարված հանցավոր արարքների ծավալը և շրջանակը պարզելու նպատակով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցաբար իրականացվել են օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ։

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել նշված չարաշահումներին «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության մի շարք պաշտոնատար անձանց առնչության մասին, ինչը դրսևորվել է վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու, նույն որոշումները պատշաճ կերպով չարձանագրելու, չծանուցելու, տույժ նշանակելու մասին որոշումները պատշաճ կերպով չկազմելու, դիմումների քննարկման սահմանված կարգը խախտելու և այլ ձևերով:

2015 թվականի օգոստոսի 19-ին սույն քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն և միաժամանակ առաջարկվել քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում