Հյուսիսային Աֆրիկայի «Ալ-Քաիդա» ստորաբաժանումը մավրիտանական տեղեկատվական գործակալությանը հաղորդել է, որ իր անդամները գլխատել են ֆրանսիացի պատանդին՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից Մալի ռազմական ներխուժման:
Ֆիլիպ Վերդան 2011թ.-ի նոյեմբերին Մալիի հյուսիսում առևանգված երկու ֆրանսիացիներից մեկն էր:
Որպես «Ալ-Քաիդա»-ի ներկայացուցիչ ներկայացած անձը ANI գործակալությանը հաղորդել է, որ Վերդան սպանվել է 10 օր առաջ: Ֆրանսիայի արտգործնախարարությունը ստուգում է տեղեկատվությունը:
Մալիում ֆրանսիական ռազմական օպերացիան շարունակվում է ընթացիկ տարվա հունվարի 11-ից:









































