ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայում՝ լիբիական օրինակով: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Ստավրիդիսը:
«Ինչպես գիտենք, իրադրությունը Սիրիայում աստիճանաբար վատթարանում է: Սպանվել է 70 հազար մարդ, մոտավորապես 2.5 մլն մարդ լքել են իրենց տները: Դեռևս քաղաքացիական պատերազմի ավարտը տեսանելի չէ: Այնպես որ՝ դաշինքը այսպիսի դիրքորոշում է գրավել՝ շարժվել նույն հետևողականությամբ, ինչ Լիբիայի պարագայում»,- ասել է Ստավրիդիսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի ԶՈՒ կոմիտեի լսումների ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Լիբիայում ռազմական օպերացիային նախորդել էին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, տարածաշրջանային համաձայնագիրն ու դաշինքի 28 երկրների միջև համաձայնությունը:









































