Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կարծիքով` «արքայական ակումբ»-ը չպետք է կորցնի Պրիմերայի չեմպիոն դառնալու հույսը:
«Պետք է շարունակել ճնշում գործադրել «Բարսելոնա»-ի նկատմամբ: Ինձ բացարձակապես չի հուզում այն փաստը, որ մենք զիջում ենք կատալոնացիներին 10 միավորով:
Անհրաժեշտ է պայքարել մինչև վերջ: Մենք պետք է հավատանք, որ դեռևս կարող ենք նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը: Գոնե հանուն մեր երկրպագուների, ովքեր այցելում են մեր խաղերն ու ամեն կերպ աջակցում մեզ»,- Goal. com-ը մեջբերում է Ֆլորենտինո Պերեսի խոսքերը:




































