Օգոստոսի 17-ին՝ ՀՀ տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1328,6 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 107 կգ կանեփի բույս:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,7 գրամ «մարիխուանա», 73,8 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:








































