Մեծ Բրիտանիան պատրաստվում է սկսել сharge-as-you-drive տեխնոլոգիայի փորձարկումը, ըստ որի էլեկտրամոբիլների մարտկոցները էներգիա կստանան ուղղակի ճանապարհից, հայտնում է auto.vesti.ru-ն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն պատրաստ է նախագծի մեջ ներդնել կես միլիարդ ֆունտ: Նախագծի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մայրուղիներին կհայտնվեն հատուկ շերտեր, որոնցով միայն պետք է ընթանան էլեկտրամոբիլները: Բանը նրանումն է, որ այդ շերտերի ասֆալտի տակ պլանավորվում է տեղադրել անլար լիցքավորման մարտկոցներ:
Սակայն, ըստ էլեկտրական տրանսպորտի ուսումնասիրության Քարդիֆի կենտրոնի տնօրեն Պոլ Նյուվենհյույսի՝ նախագիծն առայժմ հիմնավորված չէ տնտեսական տեսանկյունից:









































