«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պաշտպանել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիին՝ լրագրողների քննադատություններից:
«Նախորդ տարի ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեծ մասը պահանջում էր, որ ես Ռունիին նշանակեի կենտրոնական հարձակվողի դիրքում: Հիմա երկու խաղ տեսնելուց հետո դուք կասկածում եք ձեր իսկ գաղափարի վրա: Ես չեմ հասկանում ձեզ: Ես միշտ վստահում եմ իմ ֆուտբոլիստներին»,- ասել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային երկու տուրերում «Յունայթեդ»-ը երկու անգամ հաղթել է 1:0 հաշվով, իսկ Ռունին գոլ դեռ չի խփել:







































