«Վասլույ»-ի պաշտպան Ադրիան Սալաջանուն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նա հրաժարվում է իր ակումբի խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ կնոջը չեն թույլատրի այցելել մարզումներին:
Ակումբի նախագահ Ադրիան Պորումբոյի խոսքերով Սալաջանուն զայրացել էր, երբ իմացել էր, որ իր կնոջը մարզման ժամանակ չեն թույլատրել մտնել ակումբի մարզաբազա:
Ռումինիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանն անցկացրել է 16 հանդիպում ու կատարել 2 գոլային փոխանցում:










































