Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը ժլատություն չի անում գեղեցկության հարցում. 34-ամյա աստղը իր արտաքինի վրա ծախսում է հազարավոր դոլարներ, հայտնում է cosmo.ru-ն:
Վերջերս Լոս Անջելեսում տեղի է ունեցել նրա դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի մաստեր-կլասը, որն էլ պատմել է, թե ինչպես է դիմահարդարվում Քիմը, և դա նրան որքան է արժենում:
Պարզվում է, որ հայտնիի կոսմետիկայի տուփի պարունակությունն արժե 1600 դոլար: Իսկ տնից դուրս գալու համար նա անցնում է գեղեցկության 50 փուլ:

![]()















































