Ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենի թոռնուհու` Է’Դենա Հայնսի մարմինը հայտնաբերվել է նախօրեին առավոտյան` Նյու Յորքի Մանհեթեն շրջանի փողոցում` բռնի մահվան հետքերով, հաղորդում է NBC News-ը:
Ոստիկանները, որոնց կանչել են դանակով հարձակման վկաները, 33-ամյա Հայնսին հայտնաբերել են ասֆալտին` բազմաթիվ վնասվածքներով: Հիվանդանոցում մահ են արձանագրել:
Մորգան Ֆրիմենը Հայնսի մահվան կապակցությամբ ելույթ է ունեցել, որում ցավով խոսել է նրա վաղաժամ հեռանալու մասին: Ավելի վաղ դերասանի ներկայացուցիչը հստակեցրել է, որ զոհվածը նրա առաջին կնոջ` Ջենեթ Բրեդշոուի թոռնուհին էր, սակայն դերասանը միշտ նրան իր թոռնուհին է համարել:
Հանցագործության վայրում 30-ամյա տղամարդու են հայտնաբերել:









































