Մադրիդի «Ռեալ»-ի 30-ամյա կիսապաշտպան Կական AS-ի հետ զրույցում պատմել է, թե երկար դադարից հետո ինչպես է ընդունել հրավերը Բրազիլիայի ազգային հավաքական:
«Ես աստիճանաբար բարելավում եմ խաղս: Ակումբում սկսել եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Երկրպագուները գնահատում են ինձ, իսկ դա լրացուցիչ խթան է ինձ համար: Հիմա ցանկանում եմ ընձեռված հնարավորությունն օգտագործել նաև ազգային հավաքականում:
Երկար ժամանակ է անցել Սկոլարիի հետ իմ վերջին հանդիպումից: Հիանալի կլիներ կրկին աշխատել նրա հետ: Ցանկանում եմ մասնակցել 2014թ. աշխարհի առաջնությանը»:




































