Բոլիվիայի Օրուրո քաղաքում շարունակվում է համընդհանուր գործադուլը՝ երկրի օդանավակայանը նախագահի անունով անվանակոչելու դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տեղի խորհուրդը դեռ փետրվարին հավանություն էր տվել օդանավակայանը Էվո Մորալեսի անունով անվանակոչելու որոշմանը այն բանից հետո, երբ այն ստացել էր միջազգային կարգավիճակ:
Սակայն Բոլիվիայի բնակիչները, դժգոհ այդ որոշումից, ճանապարհների վրա բարիկադներ են տեղադրել և գործադուլներ կազմակերպել՝ պահանջելով օդանավակայանին վերադարձնել նախկին անվանումը: Նախկինում այն կրում էր բոլիվիական ավիացիայի առաջնորդ Խուան Մենդոսի անունը:
Ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր, որ երբեք չի խնդրել փոխել օդանավակայանի անվանումը:









































