Յոդի պակասը կարող է առաջացնել շատ առողջական խնդիրներ, որոնք հաճախ մենք վերագրում ենք գերհոգնածությանը, անքնությանը և այլն: Սակայն այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են մշտական թուլությունը, մոռացկոտությունը, քնկոտությունը , մանրուքներից գրգռվածությունը, հաստատ վկայում են, որ օրգանիզմում յոդի դեֆիցիտ կա: Սակայն այդ դեֆիցիտը կարելի է լրացնել ճիշտ սննդակարգով: Ստորև ներկայացվում են մթերքներ, որոնք հարուստ են յոդով:
Յոդով հատկապես հարուստ են ծովամթերքները` ոստրեներ, խխունջներ, ծովային կաղամբ, խեցգետիններ և այլն:
Յոդի անսպառ աղբյուր է ճարպոտ տեսակների ծովաձուկը:
Քաղցրահամ ջրերում ապրող ձկները ևս հարուստ են յոդով:
Յոդի պակասը կարելի է համալրել նաև ձկան յուղով:
Կարմիր ձկնկիթը օգնում է յուրացնել յոդը:
Սևապտուղ արոսը ևս մեծ քանակությամբ յոդ է պարունակում:









































