Մադրիդի «Ռեալ»-ը վաճառքի է հանել թիմի կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդիի տրանսֆերը: Daily Mirror-ի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը պատրաստ է ուսումնասիրել ցանկացած առաջարկներ, որ կստանա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Իլյարամենդիի իրավունքների ձեռքբերման հիմնական հավակնորդ է համարվում «Լիվերպուլ»-ը, որը վաղուց է հետևում ֆուտբոլիստի կարիերային:
Հիշեցնենք՝ 25-ամյա կիսապաշտպանը «Ռեալ Սեսյեդադ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 25 մլն եվրոյի դիմաց: Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Իլյարամենդին 30 հանդիպում է անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում:








































