Շոու-բիզնեսի աստղերն անընդհատ բարձրաձայնում են իրենց կուսության մասին՝ համոզելով երկրպագուներին, որ բաց ֆոտոշարքերը դեռ ոչինչ չեն նշանակում, և որ իրենց մարմինը մաքուր է: Սակայն ինչպես կարելի է հավատալ մարդկանց, ովքեր պատկանում են աշխարհի ամենամեղսավոր դասին։ Վաղուց է հայտնի, որ շոու-բիզնեսի աշխարհում մեղքը «ծաղկում է»: Նույնիսկ հարաբերությունները երբեմն կեղծ են, քանի որ ցանկացած կին կարող է վիրահատության միջոցով վերականգնել կուսաթաղանթը:
Սակայն շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեջ կան կանայք, ովքեր պնդում են, որ մինչև ամուսնությունը սեքսով չեն զբաղվել: Բրազիլուհի մոդել Ադրիանա Լիման հայտարարել է, որ ինքն իրեն արգելել է մինչև ամուսնությունը սեքսով զբաղվել: 2009-ին նա առաջին անգամ ամուսնացել և ինը ամիս անց լույս աշխարհ է բերել դստերը՝ Վալենտինային:
Մեկ այլ աստղ՝ Ջեսիկա Ալբան, նույնպես ամուսնությունից առաջ հրաժարվել է սեքսով զբաղվել. նա նույնիսկ երդվել է հոգատար հորը, որ այդպես կվարվի:
Որոշ տվյալների համաձայն՝ Սառան, իրոք, առաջին անգամ ինտիմ հարաբերություններ ունեցել է իր նախկին ամուսնու՝ Նիկ Լիշեի հետ, սակայն դա չի փրկել նրանց ամուսնությունը. 3 տարի անց նրանք բաժանվել են:
Դերասանուհի Լիզա Քուդրոուն, ով հայտնի է «Ընկերներ» սերիալից, պնդում է, որ մինչև ամուսնությունը կույս է եղել: Նա ամուսնացել է 1995 թ.՝ 31 տարեկան հասակում:
Սուպերմոդել Ջեսիկա Ուայթը նույնպես որոշել է մինչև լուրջ հարաբերություններ ունենալը մաքուր մնալ: Հանրությանը նա հաճախ է ներկայանում բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի ընկերակցությամբ: Հնարավոր է՝ աղջիկն օրինակ է վերցրել ընկերուհուց՝ Իրինա Շեյքից, ով երկար ժամանակ մերժում էր Քրիշտիանու Ռոնալդուին, ինչն էլ կարծես դուր էր գալիս ֆուտբոլիստին։









































