«Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի որակազրկման մասին շրջանառվող լուրերը:
««Յուվենթուս»-ի վրա միշտ ճնշում է գործադրվել: Դա բխում է այն փաստից, որ թուրինյան ակումբը Իտալիայի ամենահզոր ակումբներից է: Սակայն թիմը միշտ բարձր արժանապատվություն է ունեցել և առաջ է շարժվել:
«Յուվենթուս»-ը կշարունակի առաջընթաց գրանցել, ամկախ այնփաստից, թե որքան ճնշում կգործադրվի ակումբի վրա: Հուսով եմ, որ Կոնտեն կարդարացվի, սակայն եթե ոչ` նա կդիմակայի »,- La Gazeta dello Sport-ը մեջբերում է Դել Պիերոյի խոսքերը:







































