Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն «Սևիլիա»-ի հետ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հանդիպումից հետո խիստ է արտահայտվել Մադրիդի «Ռեալ»-ի հասցեին:
«Եկեք նշենք մեր հաղթանակը, տղանե՛ր: Գրողի ծոցը գնա այդ Մադրիդը, թող նրանք նայեն՝ ինչպես ենք մենք տիտղոսներ նվաճում և նշում»,- Պիկեի խոսքերը մեջբերում է As-ը:
Ավելի վաղ Պիկեն նաև խոսել էր Ռոնալդուի ծննդյան արարողության մասին և քննադատել թիմին՝ «Ատլետիկո»-ից կրած 0:4 հաշվով պարտությունից հետո կազմակերպած երեկույթի համար:






































