Բելգիայի բնակչուհի Նուրը (JOSETTE MARIE) իսլամ է ընդունել 2010թ. 92 տարեկան դառնալուց հետո: «Ես երբեք չեմ մտածել իսլամ ընդունելու մասին, չնայած մուսուլմանների հետ շփվում եմ արդեն երկար տարիներ: Ես միշտ մուսուլմաններին ու նրանց կրոնական ավանդույթներին հարգանքով եմ վերաբերվել»,- պատմել է Նուրը:
«Երևի գլխավոր պատճառը, որն ինձ ուղղորդեց այս հավատին, մուսուլմանների վերաբերմունքն է տարեց մարդկանց հանդեպ»,- ասել է Նուրը թերթին տված իր հարցազրույցում:
«Ես ֆրանսիական ազնվական ընտանիքի ծագում ունեմ, իմ ընտանիքի անդամները դադարել են ինձ հետ շփվել դեռ այն ժամանակ, երբ ես ամուսնացա աղքատ բելգիացու հետ ու մեկնեցի Բելգիա: Իսկ հիմա, երբ հայտարարեցի, որ իսլամ եմ ընդունում՝ ինձ զրկեցին ժառանգությունից: Բելգիական մամուլը ինձ մեղադրել է, որ ես իսլամ եմ ընդունել փողի համար»,- պատմել է Նուրը:
Տարեց բելգիուհին հասցրել է Հաջ կատարել, արդեն երկրորդ տարին է, որ նա պաս է պահում Ռամադանի ժամանակ:
«Ես ցավում եմ, որ իսլամ այսքան ուշ եմ ընդունել ու այսքան տարի ապրել եմ նրանից դուրս: Իրականում ես ծնվեցի միայն 2010թ.-ին, երբ ընդունեցի իսլամ: Դա է իմ իսկական կյանքը, իսկ անցածը կորսված ու մոռացված է»,- խոստովանել է Նուրը:
«Ես կցանկանայի մեռնել այդ մաքուր հողում ու թաղվել մուսուլմանական գերեզմանոցում»,- նշել է նա:









































