Իսպանական «Սելթա»-ի հարձակվող Նոլիտոն հայտարարել է, որ թիմից կհեռանա միայն «Բարսելոնա»-ի համար:
«Ես չեմ լքի «Սելթա»-ն, եթե առաջարկ չստանամ «Բարսելոնա»-ից: Այլ ակումբների առաջարկները ինձ չեն հետաքրքրում: Ինձ շատ առաջարկներ են եղել տարբեր ակումբներից, բայց ես մերժել եմ, քանի որ այստեղ զգում եմ երկրպագուների սերը»,- ասել է Նոլիտոն:
Հավելենք, որ իսպանացի հարձակվողը «Բարսելոնա»-ի համակարգում է եղել 2008-2011 թթ. և հասցրել է 2 հանդիպում անցկացնել կատալոնյան ակումբի առաջին թիմի կազմում:











































