Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ում ռուսական դատարանը մեղադրում է դասալքության, ապօրինի զենք կրելու և այն կիրառելու մեջ, քիչ առաջ հրաժարվեց ցուցմունք տալ:
Ավելի վաղ նրա շահերի պաշտպանը ևս հայտարարեց, որ դատական նիստի այս փուլում հրաժարվում է պատասխանել հարցերի:
Վալերի Պերմյակովը իրեն հասցեագրված բոլոր հարցերին հիմնականում պատասխանում է՝ ասելով «այո» կամ «ոչ»:
Ռուսական ռազմաբազայի դատական նիստի դահլիճում Պերմյակովին մեկուսացված տեղ է հատկացված, որտեղ վերջինս նստած է հիմնականում գլուխը խոնարհած:









































