Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն ուժերը չափեց Վասիլի Իվանչուկի հետ: Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց մրցակցին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
Հիշեցնենք, որ սա Արոնյանի երկրորդ հաղթանակն է: Առաջին տուրում ոչ-ոքի ավարտված պարտիայից հետո, երկրորդ և երրորդ տուրերում Արոնյանը պարտության է մատնել իր մրցակիցներին:






































