Չինաստանի նոր կառավարությունն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր տիպի հարաբերությունների հաստատման հույս ունի: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:
«Չինաստանի նոր կառավարությունը, ինչպես և նախորդը, մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Մենք ցանկանում ենք, որ մեր երկու պետությունների միջև նոր տիպի հարաբերություններ հաստատվեն»,- ասել է նա Համայնքային ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ավարտից հետո տված մամլո ասուլիսում:
Վարչապետը նշել է, որ այդ հարաբերությունները «բխում են երկու երկրների ժողովուրդների շահերից և նպաստում են համաշխարհային խաղաղությանը և զարգացմանը»:
Նա խոստովանել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում շատ հակասական կողմեր կան, և ավելացրել է, որ դրանք պետք է հաղթահարվեն «փոխադարձ հարգանքի հիման վրա և չպետք է խոչընդոտ հանդիսանան համագործակցության համար»:









































