«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով 4 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել, հանդես է եկել զարմանալի հայտարարությամբ: Լեոն խոստովանել է, որ սիրում է զբաղվել PlayStation-ի խաղերով:
«Օնլայն PlayStation եմ խաղում աշխարհի զանազան վայրերում բնակվող մարդկանց հետո: Նրանք, իհարկե, չգիտեն, որ ես եմ խաղում:
Երբեմն նրանք զայրանում են, երբ փորձում եմ ժամանակ շահել»,- նշել է Մեսսին, ով արգենտինական հեռուստատեսության եթերից հայտնել է նաև, թե մարզիկներից ու՞մ է համակրում: Մեսսիին դուր է գալիս Քոբի Բրայանթի, Ֆեդերերի, Նադալի, Ջոկովիչի ու դել Պոտրոյի խաղը:









































