Լեդի Գագան ակտիվորեն պատրաստվում է Թեյլոր Քիննիի հետ իր հարսանիքին, որը պետք է կայանա այս ամռանը: Երգչուհու առաջին գործը եղել է հարսանեկան զգեստի որոնումը: Նա առանց երկար մտածելու դիմել է իր լավ ընկերուհի, դիզայներ Դոնաթելլա Վերսաչեին՝ նրան բացատրելով, թե ինչպիսին կցանկանար, որ լիներ իր հարսանեկան զգեստը: Այս մասին հայտնում է Splash News-ը:
Դժվար էր անգամ պատկերացնել, որ Լեդի Գագան նախապատվությունը կտա դասական ոճին: Նրա ընտրությունը կանգ է առել կրծքի հատվածում ադամանդներով զարդարված սև-ոսկեգույն մետաքսե զգեստի վրա: Երգչուհին ծրագրում է մի քանի անգամ փոխել հագուստը տոնական արարողության ժամանակ, այդ իսկ պատճառով Վերսաչեին այլ պատվերներ էլ է տվել:
Աստղին մոտ աղբյուրը հայտնել է, որ Լեդի Գագայի կարծիքով՝ սպիտակը շատ առօրեական է, իսկ նա ցանկանում է հերթական անգամ զարմացնել բոլորին:
Լեդի Գագայի հարսանիքը խոստանում է լինել ոչ պակաս հիշարժան, քան Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի պսակադրությունը:









































