Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր նվաճում է գրանցել Պրիմերայի 29-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալյորկա»-ի դեմ հանդիպմանը: Քրիշտիանուն հեղինակել է իր կարիերայի 350-րդ գոլը:
«Սանտիագո Բերնաբեո»-ում կայացած հանդիպմանը մարդրիդյան ակումբը 5:2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստն աչքի ընկավ 52-րդ րոպեին:
Հարձակվողի իր ամենավառ հնարավորությունները Ռոնալդուն ցուցադրել «արքայական ակումբ»-ում, որի կազմում 189 գոլ է հեղինակել: Պորտուգալիայի ընտրանու կազմում ֆուտբոլիստը 38 գոլ է խփել, 118 անգամ գրավել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և 5 անգամ` Լիսաբոնի «Սպորտինգ»-ի մրցակիցների դարպասը:









































