Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը կդառնա մանգա ոճում կոմիքսների նոր շարքի գլխավոր հերոս: Կոմիքսների շարքի վրա աշխատում է հայտնի ճապոնացի նկարիչ Մարի Յամաձակին: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Կոմիքսները կհրապարակվեն մաս-մաս՝ Kiss ամսագրում, որը թողարկում է Kodansha ընկերությունը:
Նշենք, որ այդ նույն ընկերության պատասխանատվությամբ է Ճապոնիայում հրատարակվել Ուոլթեր Այզաքսոնի «Սթիվ Ջոբս» կենսագրական գիրքը: Ընդ որում՝ հենց այս գիրքն էլ դարձել է նկարչի ոգեշնչման հիմնական աղբյուր:









































