Իսպանիայի Էլչե քաղաքի բուժհաստատություններում բարեհաջող անցկացվել է հիվանդների օգնության համակարգչային նոր ծրագրի փորձարկում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ծրագրի էությունն այն է, որ այն ապահովում է վերահսկողություն հիվանդի վիճակի նկատմամբ և սմարթֆոնների ու պլանշետների օգնությամբ հեռավորության վրա առաջին բուժօգնություն է ցուցաբերում:
Փորձին մասնակցել են դիաբետով, սրտային անբավարարությամբ, հիպերտոնիայով, թոքային և այլ հիվանդություններով տառապող հազարավոր մարդիկ:
Նորագույն սարքավորումների միջոցով հիվանդները կարող են տանից բժշկին փոխանցել իրենց վիճակի մասին տվյալներ: Ըստ այդմ՝ բժիշկը կորոշի, անհրաժե՞շտ է նրան հետազոտել, թե՞ ընդունվող դեղորայքում կամ դիետայում թեթակի փոփոխությունը բավարար է:
Նոր ծրագիրը հնարավորություն կտա խուսափել պոլիկլինիկաներում կուտակվող հերթերից՝ դրանք կրճատելով մոտ 80 տոկոսով: