Wednesday, 15 05 2024
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ոչ իշխանական ուժերը օգոստոսի կեսից կսկսեն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Պարո՛ն Մարտիրոսյան, ընդդիմադիր ուժերը կպայքարե՞ն սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման դեմ, կփորձե՞ն հակաքարոզչություն սկսել կամ պայքարի միասնական ճակատ ստեղծել: Օրինակ՝ ՀԱԿ-ը պայքարի միասնական ճակատ սկսելու մասին հայտարարություն էր արել:

– «Ժառանգություն»-ը ևս միասնական ճակատի մասին բարձրաձայնել է: Կոնկրետ ես արդեն մի քանի անգամ նշել եմ, որ անկախ նախկինում եղած տարաձայնություններից՝ բոլորը պարտադիր պետք է միասնական պայքարի ելնեն, որովհետև արդեն պետության վերացման վերջին ակորդներն են: Որովհետև եթե այսպես շարունակվի, բավական չէ ամբողջ տնտեսությունն է մոնոպոլիզացված, հիմա էլ ամբողջ քաղաքական դաշտը կդառնա միահեծան, միակուսակցական, բռնապետական՝ նախագահի գլխավորությամբ: Եվ դրա արդյունքում մենք կունենանք գաղթի ավելի մեծ տեմպեր, քանի որ Հայաստանում վաղուց արտագաղթ չկա, գաղթ է՝ բառիս բուն իմաստով:

Ինչպե՞ս եք պատրաստվում այդ պայքարը կազմակերպել:

– Դա դժվար հարց է, որի պատասխանը միայն «Ժառանգություն»-ից չի կախված, այլ նաև մեր մյուս գործընկերներից: Հույս ունեմ, որ դա կլինի, քանի որ որքան հետևել եմ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների խոսքերին, բոլորն էլ կարծես թե այդ տրամաբանության շրջանակներում են գործում:

Ոչ իշխանական ուժերի հետ հանդիպումներ կնախաձեռնե՞ք՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է պայքարեք այդ փոփոխությունների դեմ:

– Եվ կնախաձեռնենք, և նախաձեռնություններին արձագանք կտանք: Ես կարծում եմ, որ մինչև այդ լայն ճակատի ստեղծումը պետք է լինեն փակ խորհրդապահական հանդիպումներ, և լայն ճակատի ստեղծումից հետո նոր միասնական գործողություններ արվեն: Պետք չէ, որ ինչ-որ մեկը փորձի դիվիդենտներ ստանալու խնդիր լուծել և առաջինն ինչ-որ միջոցառումներ անի ու մյուսներին հրավիրի՝ միանալ իրեն: Նման մոտեցում չպետք է լինի, պետք է լինեն միասնական փակ քննարկումներ, հետո նոր ինչ-որ գործողությունների դիմեն:

– Իսկ որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ նա չի խոսում:

– Վեջին անգամ մի քանի օր առաջ եմ նրա հետ հանդիպել, նա Հայաստանում է: Նա էլ բացասական կարծիք ունի այս սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին և դեմ է դրա ընդունմանը: Մենք ոչ միայն տեքստին ենք դեմ, մենք ընդհանուր գործընթացին էլ դեմ ենք: Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխություն իրականացնել:

Ո՞ր ուժերի հետ եք տեսնում հնարավոր համագործակցություն:

– Բոլոր այն ուժերի, որոնք պատրաստ են պայքարել Հայաստանի համար, որովհետև նախագծով արդեն իսկ ամրագրում են վերպետական կառույցներին Հայաստանի անդամակցությունը, ինչը նշանակում է ինքնիշխանության կորուստ: Օրինակ, լինել Խորհրդային միության նման մի կառույցի անդամ, որտեղ ձևական կերպով անկախություն կա, բայց իրականում դա գոյություն չունի:

Նախկին ոչիշխանական եռյակի ուժերը դեմ են այդ սահմանադրական փոփոխություններին: Եռյակից ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը կողմնակից են միասնական պայքարին: ԲՀԿ-ն նույնպես կողմ չի արտահայտվում այդ նախագծին, բայց միաժամանակ պայքարելու մասին չի խոսում: Ամեն դեպքում հնարավոր համարո՞ւմ եք նույն ֆորմատով պայքարի համագործակցության ձևավորումն արդեն այս խնդրի դեմ:

– Ո՛չ, նույն ֆորմատով հնարավոր չէ, քանի որ, իմ կարծիքով, ձևաչափի մեծացում պետք է լինի: Այսինքն՝ ոչ միայն ընդդիմադիր խորհրդարանական ուժեր պետք է լինեն, այլև պետք է ներգրավվեն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, անհատ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, քաղաքացիական հասարակական դաշտի կառույցներ:

Պայքարի այդ դաշտում տեսնո՞ւմ եք «Օրինաց երկիր» կուսակցությամը: Չէ՞ որ այդ կուսակցությունը երբ դուրս եկավ կոալիցիայից և ցանկացավ միանալ եռյակի ֆորմատին, դուք կարծես թե թույլ չտվեցիք:

– Նորից եմ կրկնում, ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են սահմանադրության այս նախագծին, դեմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը և ընդհանրապես այս իշխանություններին, պետք է պայքարեն:

– Իսկ ե՞րբ եք պատրաստվում միասնական պայքարի ճակատ ստեղծել և պայքարել սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ:

– Ինձ թվում է, որ արդեն օգոստոսի կեսից դա լայն թափով կսկսվի, որովհետև սեպտեմբերին խորհրդարանը կսկսի աշխատանքը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչներն օգոստոսի կեսից արդեն կլինեն Հայաստանում, և քաղաքական սեզոնը կսկսվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում