Մարտի 16-ին, ժամը 21.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով շրջվել են Գեղարքունիքի մարզպետարանի առջևի 4 եղևնիները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել Գեղարքունիքի փոխմարզպետը:









































