Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը կարող է այլևս չօգնել իր թիմին ընթացիկ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել, և ամենայն հավանականությամբ, վերականգնման համար նախատեսվածից շատ ժամանակ կպահանջվի:
Ըստ բժիշկների՝ փորձառու խաղացողը կարող է բաց թողնել 4-8 շաբաթ: Այսպիսով՝ իրադարձությունների անհաջող զարգացման դեպքում Իսպանիայի ընտրանու 34-ամյա ֆուտբոլիստը բաց կթոնի մրցաշրջանի մնացած մասը:








































