Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Պուտինի փոխարեն՝ Մարթենսը

ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի հետ հանդիպմանը նրան և ԵԺԿ ընտանիքին շնորհակալություն է հայտնել նախագահական ընտրությունների ընթացքում իրեն ցուցաբերած ջերմ աջակցության և հետընտրական շրջանում շնորհավորանքների համար:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էր շնորհակալություն հայտնում ընտրություններում ցուցաբերած աջակցության համար: Հինգ տարի հետո Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը աջակցության համար նրան շնորհակալություն չհայտնեց, փոխարենը մեկ օր հետո մեկնելով Բրյուսել՝ շնորհակալություն հայտնեց Մարթենսին և ԵԺԿ-ի ընտանիքին:

Սովորաբար, որևէ ընտրված նախագահ իր հաղթանակի համար շնորհակալություն է հայտնում ոչ թե այս կամ այն երկրի կամ կառույցի նախագահներին, այլ սեփական ժողովրդին, ընտրողներին, որովհետև ընտրություններում ընտրողների աջակցությունն է հաղթանակ բերում: Սակայն պարզ է նաև, որ Սերժ Սարգսյանն այդ ընտրողները չունի, որ նրանց աջակցության համար շնորհակալություն հայտնի: Հետևաբար մնում է շնորհակալություն հայտնել այս կամ այն գերտերությանը կամ գերկառույցին: Իսկ թե հատկապես ում՝ դա էլ, ըստ երևույթին, պայմանավորված է աշխարհաքաղաքական և ներքաղաքական իրավիճակով: Եվ ըստ այդմ, կարելի է հետևություններ անել Սերժ Սարգսյանի շնորհակալություններով:

2008 թվականի մարտի 1-ից հետո նա աջակցության համար շնորհակալություն էր հայտնում Պուտինին, իսկ այսօր շնորհակալություն է հայտնում ԵԺԿ-ին: Նախընտրական արշավի մեկնարկային հանդիպումներում Սերժ Սարգսյանը Դավիթաշենում հայտարարեց, որ այսօր սկուտեղի վրա մատուցվել է լավագույն ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, որը բաց թողնելու իրավունք չունենք: Ըստ երևույթին, սկուտեղը մատուցողը Եվրոպան էր, ԵԺԿ-ն կամ անձնապես Մարթենսը, որին էլ այսօր աջակցության համար շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի գլխավոր հենարանը ներքաղաքական իրավիճակում կարծես թե դառնում է Եվրոպան, կամ միգուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ Ռուսաստանում Սարգսյանը չի ստացել անհրաժեշտ աջակցություն ներքաղաքական իրավիճակը պահելու մասով, և մոսկովյան այցը, չլինելով վտանգների իմաստով ճակատագրական, չի եղել նաև երաշխիքային, ինչից հետո Սերժ Սարգսյանը փորձում է երաշխիքներ ստանալ Եվրոպայում: Եվ դատելով «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի նամակին Վիլֆրեդ Մարթենսի պատասխանից, որտեղ նա կոչ էր անում ԵԺԿ-ին հետ վերցնել Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը՝ հակառակ դեպքում զգուշացնելով, որ «Ժառանգությունը» կդադարեցնի անդամակցությունը ԵԺԿ-ին, Եվրոպան պատրաստ է Սերժ Սարգսյանին որոշակի երաշխիքներ տրամադրել: Մարթենսը իր զարմանքն էր հայտնել «Ժառանգության» դժգոհությունների կապակցությամբ: Ամենայն հավանականությամբ, դա այն վարձն է, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ստանում է Մոսկվայում Մաքսային և Եվրասիական միությունների հարցերով համաձայնություններ չտալու դիմաց:

Մյուս կողմից, սակայն, Եվրոպային էլ երևի թե արժեր վստահ չլինել այդ հարցում, քանի որ Սարգսյանի մոսկովյան այցը, չնայած իր նախնական հնչեղությանը, շատ խորհրդավոր ստացվեց, և երևի այդ այցի ձայնը ավելի ուշ կլսվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում