Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է հոլանդական «Վիտես»-ի հարձակվող Վիլֆրիդ Բոնիի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ հանդեսի՝ թուրինյան ակումբն առաջարկ կկատարի «Վիտես»-ին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նշենք, որ ավելի վաղ իվուարցի խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև ռուսական «Անժի»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Բոնին մասնակցել է Հոլանդիայի առաջնության 24 հանդիպումների՝ առանձնանալով 23 անգամ:






































